Հայաստանում այլասերվածության (միասեռականության և այլն) քարոզչության, հատկապես անչափահասների շրջանում դրա քարոզչության օրենսդրական արգելքը գնալով անհրաժեշտություն է դառնում վերջին շրջանում այլասերվածների, նրանց հովանավորների և այլասերվածության քարոզչություն իրականացնողների ագրեսիվ ու սադրիչ քայլերի պատճառով:
Այս կապակցությամբ ի՞նչ կարծիք ունի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ:
«Իհարկե, նախ և առաջ, ազգային անվտանգության խնդիր ունենք, մենք պատերազմող երկիր ենք, ավանդապաշտ ազգ ենք, մենք ժողովուրդ ենք, որն ունի յուրօրինակ, հստակ, հազարամյակներով ձևավորված բարոյական կենսակերպ, պատկեր,- ասաց Սոս Գիմիշյանը:- Ցավալի է, որ մեր Սահմանադրության 5-րդ հոդվածը միջազգային փաստաթղթերի գերակայությունն է ընդունում, բայց դա էլ ոչինչ, քանի որ միջազգային պայմանագրերի մեծ մասը պետք է վավերացվի Սահմանադրական դատարանի եզրակացության վրա: Այս առումով կարող ենք ինչ-ինչ մեխանիզմներով պաշտպանվել, բայց նոր կամ ներկայիս Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը խայտառակ դրույթներ են, որոնք փաստացի պարտադրում են Հայաստանին, որ նա միջազգայնորեն ընդունված նորմերն ու փաստաթղթերն անմիջապես կիրառի Հայաստանում, դրանք գերակա իրավունք ունեն»:
«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԴԱՍՎԵՑ ԱՂԱՆԴՆԵՐԻՆ, ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ` ՄԵՐ ԲԱՐՈՅԱ-ՀՈԳԵՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ՔԱՅՔԱՅԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
«Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ կետով,- շարունակեց պարոն Գիմիշյանը,- նույնիսկ սահմանված է, որ եթե մեր Սահմանադրությունը հակասում է եվրոպական միջազգային կառույցների ընդունած նորմերին, ապա այդ նորմերն են գործում: Առաջին անգամ մեր Սահմանադրությունը ստորադասվեց, և ինչի՞ համար` աղանդներին, այլասերվածությանը, մեր բարոյա-հոգևոր համակարգը, մեր արժեքները քայքայելու նպատակով: Սա պարզապես խաղ չէ, ինչ-որ անձերի քմահաճույք չէ, սա քաղաքական գործընթաց է, սա պետական գործելակերպ է դրսից և, ցավոք սրտի, նաև ներսից: Դրսից պարտադրվում է, գիտեք, լսել եք երևի` մի քանի ամիս առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մատ թափ տալով ասաց` դուք պարտավոր եք ընդունել այլասերվածությունը խթանող, պաշտպանող օրենքներ: Դրա համար բերվում են գումարներ:
Վրաստանն է ծանր վիճակում, տեսել եք նաև ՈՒկրաինայում ինչ է տեղի ունենում. 1000 հոգի այլասերված է դուրս գալիս, 4-5 հազար ոստիկանով պաշտպանում են, որովհետև չունեն օրենք, որն արգելում է այլասերվածության քարոզչությունը:
Մենք պետք է ընդունենք, պարտավոր ենք ընդունել այդ օրենքը: Մեզ շատ հաճախ ասում են` գիտեք, հայ ժողովուրդը հակում չունի այդ բաներին, Հայաստանն Ադրբեջան չէ (տասնամյակներով, նույնիսկ Խորհրդային Միության ժամանակներից հայտնի են ադրբեջանցիների հակումներն այդ ուղղությամբ): Հիմա մեզ հանգստացնում, ասում են` հայ ժողովուրդը հակված չէ… Բայց այդպես մեզ ասում էին նաև այն ժամանակ, երբ աղանդների գրանցումը, գործունեությունն էին թույլ տալիս»:
«ԱՅԼԱՍԵՐՎԱԾԻՑ ԱՅԼԱՍԵՐՎԱԾ Է ԾՆՎԵԼՈՒ, ԱՅԼԱՍԵՐՎԱԾԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՎ ՃԱԿԱՏ, ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ ՄԱՐԴ ԼԻՆԵԼ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԵՐԵԽԱ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ»
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդը հիշեց ու հիշեցրեց, որ երբ Հայաստանում աղանդներին թույլ տալու մասին օրենք էր ընդունվում, մեզ էլի ասում էին` Հայաստանը հակված չէ…
«Սակայն,- շարունակեց Սոս Գիմիշյանը,- երբ որ դրսից ահռելի գումարներ, տասնյակ միլիոնավոր դոլարներ են բերվում հենց այդ խնդիրները լուծելու համար, այդ փողերի դեմ փոքրիկ Հայաստանին իր փոքրիկ բնակչությամբ շատ դժվար է պայքարելը: Եվ իմացեք` վտանգը մեր գլխի վրա կախված է, գոնե պետք է, նախ, քարոզչությունն արգելել, երկրորդը, ինչ ես կառաջարկեի, պետք է օրենքով արգելել այլասերվածների, նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, նրանց քարոզչությունն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև աղանդների ֆինանսավորումը դրսից:
Եթե մենք արգելենք աղանդների ֆինանսավորումը դրսից, աղանդները ճանճի պես կվերանան, կսատկեն, որովհետև հայ ժողովուրդը հակված չէ… Եթե դրսից այլասերվածությունն օժանդակող կառույցների ֆինանսավորումն արգելվի, նույնպես կվերանան դրա քարոզչության հետ կապված մեր հիմնախնդիրները: Որպես փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր, մեզ համար այլասերվածության քարոզչությունն առավել ևս անթույլատրելի է, որովհետև այլասերվածից, եթե նա հակառակ սեռից երեխա ունենա, այլասերված է ծնվելու, այլասերվածը չի կարող հայրենասեր և ճակատ, երկիր պահող մարդ լինել և այդպիսի երեխա դաստիարակել` լինի դա իր երեխան, թե որդեգրած»:
Ասում են, որ Հայաստանում արդեն կան որոշ քաղաքական կուսակցություններ, որոնք ստորագրել և համաձայնություն են տվել, որ այլասերվածության քարոզչությունը մեր երկրի օրենսդրությամբ հաստատվի: Իրո՞ք այդպես է: Պատասխանելով այս հարցին, Սոս Գիմիշյանն ասաց.
«Նախ, դա դրսից է արվում, պարտադրվում է դրսից քաղաքական ճնշումներով, նույնիսկ մեր պետությանն է պարտադրվում Եվրամիության ու նրանց ներկայացուցիչների միջոցով: Սա առաջին: Երկրորդ. ցավոք, դա արդեն հետևանք է դրսի ճնշումների և դրսի ֆինանսական ներմուծումների: Քաղաքական կառույցներ կան, դաշնակցությունը կարծես ստանձնել է պարտավորություն` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, որ այդ «արժեքներն» իրենք… Նույնիսկ «Երկիր Մեդիան» բավականին լուրջ գործ է անում, քարոզչություն է իրականացնում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, «Ելք»-ից Ալեն Սիմոնյան կա, որը պարբերաբար հանդես է գալիս, որ այդ այլանդակությունը պետք է մեր երկրում օրենքի ուժ ստանա և օրենքով իրավունք ստանա: Կան նաև այլ կառույցներ` հասարակական կազմակերպություններ և կայքեր, որոնք նույնիսկ մտնում են արդեն դպրոցներ, երեխաներին են փորձում արդեն դպրոցական հասակից այլասերել»:
«ՍԱ, ԻՄԱՑԵՔ, ԵՐԿՐՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԴՐՍԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎՍ ՄԵԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
Ըստ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահի, այս ամենի դեմն առնելը ծանր պայքարի խնդիր է, մենք պետք է ազգովին կանգնենք և թույլ չտանք, պետք է խնդրենք, պարտադրենք, ցանկացած ձևով մեր իշխանություններին և Ազգային ժողովին բերենք այն համոզման, որ անպայման պետք է ընդունել այլասերվածության քարոզն արգելող օրենք, նախ, անչափահասների շրջանում, էլ չենք ասում, որ ընդհանրապես պետք է արգելել այլասերվածության քարոզչությունը:
«Բազմաթիվ երկրներ կան, որտեղ դա արգելված է,- ասաց Սոս Գիմիշյանը:- Մինչև վերջերս ԱՄՆ-ի Տեխաս նահանգում այլասերվածությունը նույնիսկ քրեորեն պատժելի արարք էր համարվում: Վերջը վերևից ճնշմամբ և որոշմամբ հանեցին այդ պատիժը: ԱՄՆ-ի ինը նահանգներում այլասերվածության քարոզչությունն օրենքով արգելվում է: Մինչդեռ, տեսնում եք այստեղ ինչ է կատարվում: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը միասեռականների դրոշն է բարձրացրել… Այսինքն` սա դրսից ագրեսիայի դրսևորում է: Մենք ցեղասպանություն ենք տեսել, սա, իմացեք, երկրորդ ցեղասպանությունն է, դրսից կազմակերպվող ևս մեկ ցեղասպանություն է հայ ժողովրդի նկատմամբ»:
Անհրաժեշտ օրենքի ընդունումը մերժելու պարագայում իշխանությունները խթանելու են արտագաղթը:
Պարոն Գիմիշյանի խոսքերով, իրենք չեն ասում, որ այլասերվածությունն արգելվի, իրենց տանը, եթե անտեսում են հոգու ու մարմնի համար դրա կործանարար լինելու վերաբերյալ զգուշացումները, թող զբաղվեն, գլուխները` քարը:
«Դա հիվանդություն է, շեղում է, պետությունը եթե գթասրտություն ցուցաբերի, պետք է այդ մարդկանց բուժի և այդ վիճակից դուրս բերի,- ասաց Սոս Գիմիշյանը:- Մյուսը` այլասերվածության քարոզչությունը, պարզապես քաղաքական նպատակ է հետապնդում, մեր ազգային անվտանգությանը հարվածելու, խարխլելու, մեր երկիրը քայքայելու խնդիր է լուծում: Եթե մեզ մոտ այլասերվածության քարոզչությունն արգելող օրենք չընդունվի, ապա վաղը բնավ չզարմանաք, որ այս առատ ֆինանսավորման պայմաններում հայաստանյան այլասերվածներից, ասենք, 50 անգամ ավելի շատ միասեռականների դրսից բերեն և շքերթ անեն, ասենք, Հանրապետության հրապարակում: Ոստիկանությանը և պետությանն էլ կպարտադրեն պաշտպանել նրանց, ինչն արվեց ՈՒկրաինայում: Գիտեք այդ 1000-ից բոլորն էլ ուկրաինացի՞ են… Վրաստանում դրա փորձը եղավ, գիտենք ինչի հանգեցրեց` բախումների, ծեծուջարդի, ինչի՞ համար, ինչո՞ւ մեր երկիրը վտանգենք այսպիսի դրսևորումներով: Պարզ, հասարակ օրենքն ընդունենք, որը տրամաբանական է, առողջ է, նպաստում է մեր երկրի անվտանգությանը, և փակե՛նք այս խնդիրը:
Մենք ունենք Ազգային ժողով և կառավարություն: ԱԺ-ն պետք է ընդունի օրենք, որը կվերացնի այդ վտանգները, կառավարությունը, որպես գործադիր իշխանություն, պետք է իրականացնի քաղաքականություն, այնպիսի քայլեր կատարի, որ այդ վտանգները չլինեն, որ բոլորի իրավունքները գոնե հավասարապես պաշտպանվեն: Մենք չենք ասում վերացնել հասարակության այդ հատվածը, ասում ենք` ինչ անում եք, արեք, ինչպես ես իմ տանը, իմ ընտանիքում ինչպես ցանկանում, այդպես եմ վարվում: Բայց մի՛ քարոզեք, իմ երեխային վտանգի մի ենթարկեք: Ես հույս ունեի, որ Հայաստանը լինելու է այն կղզյակը, որտեղ տարին գոնե 3 ամիս, արձակուրդներին մեր հայրենակիցներն իրենց երեխաներին կբերեն, որտեղ տղան տղայություն կսովորի` շփվելով մեր երեխաների հետ, աղջիկն էլ, այսպես ասեմ, աղջկականություն: Իսկ հիմա Հայաստանը կարող է դառնալ ամենավտանգավոր տեղերից մեկը, որտեղ երեխաներին չարժե բերել ոչ միայն արձակուրդին, այլև ընդհանրապես, պետք է երեխային վերցնել ու գնալ, գտնել մի երկիր, որտեղ պաշտպանված են, որտեղ քարոզչությունն արգելված է, որովհետև չի կարող ծնողն իր երեխայի մասին չմտածել»:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավարի հավաստմամբ, անհրաժեշտ օրենքի ընդունումը մերժելու պարագայում իշխանությունները խթանելու են արտագաղթը, ծնողը երեխաների խաթեր ստիպված կլինի փախչել մի երկիր, որ այդ խայտառակությունից ու վտանգից հեռու մնա:
Վրաստանի և ՈՒկրաինայի իրադարձությունների վերաբերյալ կից ներկայացվող տեսանյութերը ու դրանց առատությունը պատահական չեն, սա ՀՀ իշխանություններին ժամանակին ուղղված զգուշացում է, ուզո՞ւմ են, որ այս ամենը լինի նաև Հայաստանում, ու նույնիսկ` սրանից ավելի ահավորը…
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՏՀԱՃ ԷՐ, ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՈՐ ՀԻՇՈՒՄ ԵՄ ԱՅԴ ՇՈԿԸ… ՉԳԻՏԵՄ, ԻՄ
ՀՈԳԻՆ ԽԱՆԳԱՐՎԵՑ»
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԸ, որը երկար տարիներ զբաղվել է երեխաներով ու մշակույթով, ասաց, որ թեև քիչ է հետևում հեռուստաընկերությունների ցուցադրած ֆիլմերին, բայց նույնիսկ ինքը մի ֆիլմ է տեսել, որ ամբողջությամբ միասեռականներին էր վերաբերում և այլասերվածության քարոզչություն էր:
«Ինչո՞ւ ենք մենք հեռուստատեսությամբ ֆիլմերի ցուցադրության ժամանակ կամ նախապես տեսնում զգուշացումը` +12, +16, +18, նույնիսկ` +6, +5, որովհետև ամեն տարիքում երեխաների հոգեկան աշխարհը շատ յուրօրինակ է փխրունության առումով, նրանք ամեն տարիքում միայն որոշակի տեղեկատվություն կարող են ստանալ,- ասաց Տիգրան Հեքեքյանը:- Դա ագրեսիա է երեխաների նուրբ, խաթարվող հոգեբանության հանդեպ, բայց, չգիտես ինչու, այդ բովանդակությամբ լրատվությունը կարող է թույլատրելի լինել ու նույնիսկ լինել ագրեսիվ քարոզչություն: Մենք հասկանում ենք, որ դա չի լինում հենց այնպես, այն հրահրողներ ունի, բայց ինձ անհանգստացնում է, որ ոչ միայն Ազգային ժողովը, իշխանությունները, այլև մեր հասարակությունը մի տեսակ իներտ կամ պասիվ են այդ թեմայի նկատմամբ: Ոչ ոք չի ասում թուր-թվանք վերցնել, հարձակվել այլասերվածների վրա, ուզո՞ւմ եք մարդու իրավունքներ տալ, տվեք թող ապրեն ինչպես ուզում են, բայց քարոզե՞լ…
Ինքս չորս երեխա ունեմ, ինչպե՞ս պետք է իրենց պատսպարեմ այդ քարոզչությունից: Երբ անընդհատ ցույց են տալիս, դա աստիճանաբար ազդում է քար ծակող կաթիլի նման, հասարակության համար դառնալու է նորմալ: Ես հիշում եմ, որ երբ «եվրատեսիլով» առաջին անգամ տեսանք այն հետաքրքիր խառնուրդը մարդու, ես, որ ամեն ինչ տեսած մարդ եմ ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև աշխարհով մեկ պտտվել, ամեն ինչ տեսել եմ փողոցներում, սթրես ապրեցի: Ինձ համար շատ տհաճ էր, մինչև հիմա, որ հիշում եմ այդ շոկը… Չգիտեմ, իմ հոգին խանգարվեց: Հիմա փոքր երեխաներն իրար հետ կատակով խոսելիս ասում են՝կոնչիտան, և այլն, և այլն: Այսպես դարձավ նորմ… Ամեն ինչին մարդ սովորում է:
Ես իսկապես կարծում եմ, որ մեր Ազգային ժողովի պատգամավորների մեջ կան լուրջ, հայ, ադաթով շատ տղամարդիկ, բայց ինչպե՞ս են նրանք օրենքներ անցկացնում, որոնցից ուղղակի ապշում ես: ՈՒրեմն ենթադրում ես` կամ չեն զգում վտանգը, կամ այնքան է դա տարածված տարբեր հարթակներում, հարթություններում ու տարբեր ոլորտներում, որ չեն ուզում դրա մասին հակառակ խոսակցություն լինի: Երկրորդի համար կսարսափեմ, եթե իմանամ, որ դա մեծ տարածում ունի մեր հասարակության մեջ, ուղղակի ծպտյալ լռում են, բայց չեն էլ փորձում խառնվել: Ավելի հակված եմ հիշելու 15 թվականի ցեղասպանությունը, թե ինչպես է կատարվել… Պասիվ ենք, նիրհում ենք, կարծես վտանգի զգացողությունը կորցրած ժողովուրդ լինենք: Սա երևի մի ահազանգ է, որ սիրելի պատգամավորներ, սիրելի կառավարություն և, ինչո՞ւ չէ, սիրելի մշակույթի գործիչներ, սիրելի հայրենակիցներ, դուք ինչպե՞ս եք անտարբեր նայում ամենին, ինչ փորձում են մեզ ներարկել»:
Ինչպես նշեց մշակույթի հայտնի գործիչը, մենք մեր մշակույթն ունենք, իր բարոյական նկարագիրն ունի հայը, ինչո՞ւ ենք ուզում հարմարվել այլ ազգերի բարոյական նկարագրին, միջավայրին, մթնոլորտին:
«Ո՛չ,- շարունակեց Տիգրան Հեքեքյանը,- մենք մերն ունենք, և եկեք պահենք մերը, մերը շատ ավելի հարուստ է: Ինչքան փորձագետներ են գալիս Հայաստան, ուսումնասիրում հայերի ընտանիքը և ուզում են հասկանալ` ի՞նչն է մեզ մոտ այնպես, որ մեր ամուսնալուծությունները քիչ են, քան այնտեղ: Բայց հիմա այստեղ էլ են շատանում…
Ես իմ անունից, հավատացեք, նաև հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց անունից, որոնք նույն կարծիքին են, ուզում եմ ասել` մի՛ մտեք մեր դաշտ, ինչ ուզում եք արեք, շատ այլանդակություններ են տեղի ունենում այս երկրում, բայց մենք չենք ուզում, որ քարոզվեն դրանք: Խոսքը հակաքարոզչության մասին էլ չէ, ուղղակի թող ամեն մարդ իր դաշտում գոյատևի, մենք էլ մեր երեխաներին դաստիարակենք այնպես, ինչպես գիտենք կամ ուզում ենք:
Վերջին շուրջ 17 տարում, 2000 թվականից այս կողմ բազում ուսանողներ, աշակերտներ ունեմ, որոնք մեծացել են արդեն, ընտանիքի տեր են, իրենց տղաները, աղջիկներն արդեն դարձել են պարմանիներ ու պարմանուհիներ: Նրանք իրենց երեխաներին արտերկրից ուղարկում են այստեղ, մորաքույրների, հորաքույրների, տատիկների մոտ (իրենք չեն կարողանում գալ, որովհետև այնտեղ աշխատում են), որպեսզի գնան դպրոց կամ բուհ Հայաստանում: Վերջին անգամ, 2000-ականներին հարցրի` ինչո՞ւ եք եկել, ասաց` երեխայի համար տեղ եմ փնտրում: Հարցրի` ուզում ես երեխային ուղարկե՞լ, պատասխանեց` այո: Հարցրի` ինչո՞ւ, ասաց` ուզում եմ այդ այլասերված վիճակից բերեմ մեզ մոտ (Հայաստան): Հիմա մեզ մոտ, ստացվում է, ոմանք հոգեորսությամբ են զբաղվում, ի՞նչ տարբերություն` մարդուն սարքում են «Եհովայի վկա՞», մորմո՞ն, թե՞ այլասերված:
Գիտեք, Յուտայի նահանգում մորմոններ են ապրում, է, թող ապրեն, բայց թող չմտնեն իմ տարածք, սա իմ տարածքն է, ես չեմ գնում, չէ՞, մորմոնների կամ «Եհովայի վկաների» մեջ հակաքարոզչություն անում… Ձեր մտքով 90-ական թվականներին կանցնե՞ր, որ հիմա ազգովին խոսելու ենք ընտրակաշառքի մասին և հանգիստ, ամենաբարձր ատյանից մինչև ներքև կարող են ասել` դե լավ, դրան լուրջ մի վերաբերվեք, համարեք դա բարեգործություն: Արդյոք այնքան տրվե՞լ է, որքան խոսվում է, բայց խոսվում է, որ դա աստիճանաբար դառնա սովորական, ինչպես մենք հարմարվեցինք Կոնչիտայի կերպարին, այդպես հարմարվենք՝ ես տամ, դու առնես վիճակին: Դա էլ կդառնա «մշակույթ», հետո դպրոցներում կսկսեն քարոզել, դպրոցներում կհայտնվեն դասատուներ, մեկ էլ 3 տարի հետո կիմանանք, որ կամաց-կամաց երեխաներին»:
«ԵՍ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ՄԱՐԴ ԵՄ, ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԿԱՆԽԵԼ, ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ, ԻՄ ՄԻՋԱՎԱՅՐԸ»
«Ես ահաբեկված եմ, վախեցած եմ, որովհետև հիմա չեմ կարող իմ ընտանիքը պաշտպանել: Եթե դա պետական մակարդակով չկանխվի, նշանակում է՝ պետք է ինքս իմ ընտանիքը պաշտպանեմ: Դա նույնն է, թե մեզ վրա, ասենք, նույն Ադրբեջանը հարձակվում է, բանակ չունենք, բան չունենք, ու ես ինքս պետք է իմ ընտանիքը պաշտպանեմ, ինչպես որոշ հայեր իրենց ընտանիքը պաշտպանեցին Բաքվում: Մարդ կար կացնով պաշտպանեց իր ընտանիքը, մինչև իրեն էլ կացնահարեցին, մարդ էլ կար, որին պարզապես մորթեցին, որովհետև պաշտպան չուներ:
Ես ապրում եմ այս երկրում, և իմ պետությունը պետք է պաշտպանի ինձ, իմ միջավայրը, իմ մշակույթը: Մենք երբեք դեմ չենք արտաքին մշակույթին, որակով բանին: Որակով բանին մարդ երբեք դեմ չի լինում, բայց ո՞վ ասաց, թե մենք պետք է լռենք, իսկ այլանդակությունը, այլասերվածությունն ագրեսիվորեն թափանցեն մեր աշխարհ… Ես տասնյակ, հարյուր հազարավորների անունից եմ ասում, որ սա պետք է կանխել: Դիմում եմ իմ պաշտպան պետությանը, ես պետականամետ մարդ եմ, ոչ իշխանամետ, և պետությունից պահանջում եմ կանխել, պաշտպանել իմ երեխաներին, իմ ընտանիքը, իմ միջավայրը և, ընդհանրապես, հայ ընտանիքն այլասերվածության քարոզչությունից, այդ ագրեսիայից, բարոյալքությունից, ամեն այլանդակից»:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՔԱՐՈԶԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է ՀԱՅՏՆՎԵԼ»
Հայաստանում այլասերման քարոզչության թույլատրելիությունը եթե այսօր արդեն իսկ չի դարձել, ապա վաղը հաստատապես դառնալու է սպառնալիք մեր ազգային անվտանգությանը: Համահայկական ծնողական կոմիտե հասարակական կազմակերպության նախագահ, «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆՆ այս կապակցությամբ նախապես նշելով, որ բացարձակապես հաճելի չէ բոլորին էլ տհաճ այս թեմայի հաճախակի արծարծումը լրատվամիջոցներով, ընդհանրապես, այս թեմայով խոսելը, ասաց. «Սակայն, փաստը մնում է փաստ. 3 տարի առաջ մենք առաջարկեցինք կառավարությանը և Ազգային ժողովին` ընդունել օրենք, որն արգելի Հայաստանում այլասերման քարոզչությունը: Դա չի նշանակում, որ այդ մարդիկ որևէ կերպ հետապնդվելու են, սակայն քարոզչությունը ստեղծում է անառողջ մթնոլորտ: Կարծում եմ՝ առողջ մտածելակերպ ունեցող ցանկացած մարդ դա հասկանում է: Հարցն այլ է: Այն ժամանակ մեզ ասում էին, որ նման վտանգ չկա, որ Հայաստանում ոչ ոք նման քարոզչություն չի անելու և այլն, և այլն: Սակայն, վերջին 3 տարում ահավոր ագրեսիվացել է այդ քարոզչությունը Հայաստանում: Երևանի կենտրոնում պաստառներ են տեղադրում նման քարոզչության, հեռուստատեսությամբ ցուցադրում են այլասերման քարոզչության տարրեր պարունակող ֆիլմեր, մշակույթը լեցուն է այլասերման քարոզչությամբ և այլն: Օրինակ, «Հոդված-3» ակումբը ցուցադրում է անգամ ֆիլմեր միասեռական ամուսնությունների մասին: Այսինքն` այս թեման անընդհատ եփվում է, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը միասեռականների դրոշն էր բարձրացրել»:
Ըստ Համահայկական ծնողական կոմիտեի նախագահի, իրենք փորձում են այս թեմայի մասին չխոսել, քանի որ Հայաստանում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
«Սակայն,- շարունակեց Արման Բոշյանը,- եթե նայենք մեր լրատվական դաշտին, ստեղծվում է տպավորություն, թե բոլոր մնացած խնդիրները լուծվել են և Հայաստանում անպայման պետք է այս թեման անընդհատ մղել առաջ: Սա անթույլատրելի է, դա հատկապես վտանգավոր է երեխաների համար: Այդ իսկ պատճառով Ազգային ժողովը պետք է վերջապես անդրադառնա այս թեմային և անմիջապես ձեռնարկի միջոցներ` ընդունելով այլասերման քարոզչությունն արգելող օրենք: Որպեսզի մեզ չասեն, թե աշխարհում նման բան չկա, ներկայացնեմ համապատասխան փաստեր: Երևի շատերը գիտեն, որ Ռուսաստանում կա նման օրենք, բայց դուք երևի կզարմանաք` իմանալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների 9 նահանգում կա նման օրենք: Դրա մասին «Վաշինգտոն փոստը» դեռ 2014 թվականին հոդված էր գրել, և այդ հոդվածի իմաստն այն էր, թե մենք ինչպե՞ս կարող ենք խոսել կամ պահանջել մյուս երկրներից որևէ այլ վերաբերմունք այս երևույթների նկատմամբ, եթե մեզանում այդ արգելքները կան: Շատերը դրա մասին չգիտեն: Այսինքն` եթե մեր խորհրդարանում նստածները և ուրիշներ ուզում են անընդհատ հղում տալ միջազգային փորձին, կա այդ փորձը աշխարհի տարբեր երկրներում»:
Պարոն Բոշյանի հավաստմամբ, իրենք չեն ասում, թե այդ մարդկանց սահմանադրական իրավունքը որևէ կերպ խախտվի, ընդամենն ուզում են, որ մեծամասնության իրավունքը ևս պաշտպանվի և Հայաստանում ստեղծվի առողջ մթնոլորտ:
«Շատ տհաճ է, որ Հայաստանում այդ թեման անընդհատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է,- ասաց Արման Բոշյանը:- Անընդհատ փորձում են պաստառներ, քարոզչություն… Վերջերս, կարծեմ, «Փինք Արմենիա» կազմակերպությունը տեղադրել էր լուսանկարներ միասեռականների, այլասերվածների` եկեղեցիների դիմաց, հարսանիքի շորերով: Այսինքն` իրենք ի՞նչ են ուզում ասել. իրենք բացահայտ քարոզչությամբ են զբաղված` չնայած այն բանին, որ մեր Սահմանադրությամբ բոլոր մարդկանց իրավունքները հավասարաչափ պաշտպանվում են»:
Քարոզչությունը, չափուսահման անցնելը, ըստ հիշյալ կազմակերպության նախագահի, Հայաստանում արդեն ստեղծում է տհաճ ու վտանգավոր մթնոլորտ: Ըստ նրա, եթե մենք այլասերվածության քարոզչությունը չենք արգելում, հետևանքների դեմ անիմաստ է պայքարել, զուգահեռ պետք է պայքարել` և՛ պատճառը վերացնել, և՛ հետևանքը:
«Այո, Հայաստանում այլասերվածության քարոզչության իրականացումը, օրենքով այլասերվածության քարոզչության իրավունքի ամրագրումը քաղաքական գործընթաց է, ավելին ասեմ` աշխարհաքաղաքական գործընթաց է, որը նաև ուղղված է մշակույթների բնաջնջմանը, ազգային ինքնությունների խեղմանն ու ոչնչացմանը,- ընդգծեց Արման Բոշյանը:- Հայաստանն ունի իր ազգային մշակույթը, կրոնը, ավանդույթները և այլն, և այլն: Մեր ազգային ինքնագիտակցությունը, ազգային ինքնությունը վերացնելու դեպքում նվազեցնելու են նաև մեր երկրի` պաշտպանվելու հնարավորությունը, դրանով իսկ լուծելու են աշխարհաքաղաքական խնդիր, որը, մասնավորապես, ի նպաստ է և ծառայելու է թուրքական աշխարհի միավորմանը»:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԵՂԵԼ Է ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ՇՔԵՐԹ»
Նրանք կարողացել են իրականացնել դա, ճիշտ է, առայժմ դեռ փոքր մասշտաբով, փորձի տպավորություն թողնող, որին շուրջ երկու տասնյակի չափ այլասերվածներ են մասնակցել: Սակայն, թող որևէ մեկը կասկած չունենա, որ եթե այլասերվածության քարոզչությունն օրենքով չարգելվի, ապա հաջորդ տարի կամ մոտ ապագայում այլասերվածներն անհամեմատ բազմամարդ շքերթ կկազմակերպեն և այն կանցկացնեն հենց հայոց մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում: Ի դեպ, այլասերվածներն իրենց երթը սկսել են «Հաղթանակ» զբոսայգու մոտից, թերևս դրանով խորհրդանշական կերպով տոնելով իրենց հաղթանակը մեր` մեծամասնության նկատմամբ, մեր ազգային կրոնի և արժեքների, մեր ավանդությունների և ինքնության նկատմամբ:
«Եթե մենք թեկուզ անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունը չարգելենք, ապա Կիևում արդեն շատ լավ տեսել ենք, թե դա ինչի է հանգեցնելու` 5000 ոստիկան, որքան հիշում եմ, ավելի քան 1000 հոգու պաշտպանում էր ժողովրդից,- ասաց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահը:- Իրենք ինչո՞ւ էին դուրս եկել քարոզչության, ինչո՞ւ նույն Կիևում չի արվում երեխաների պաշտպանության համար քարոզչություն, ինչո՞ւ միայն դրան է գումար հատկացվում: Նպատակը քայքայելն է, ոչ թե օգնելը, պարզ չէ՞… Եթե այսպես շարունակվի, եթե չընդունվի արգելող օրենք, այդպիսի երթ, իհարկե, կարող ենք տեսնել նաև այստեղ` Երևանում, Հանրապետության հրապարակում: Ամեն ինչ կարող ենք տեսնել, ոչ միայն միասեռականության քարոզչություն: Մենք կտեսնենք ամեն տեսակի այլանդակությունների քարոզչություն»:
Ի դեպ, ամեն տեսակի այլանդակություններից մեկն էլ զոոֆիլիան է` կենդանիների հետ սեռական հարաբերությունը: Այո, այլասերման քարոզչության թույլատրելիությունն այսօր արդեն դարձել է սպառնալիք մեր ազգային անվտանգությանը, մինչդեռ իշխանությունները չեն կատարում համապատասխան քայլեր այն չեզոքացնելու ուղղությամբ, հակառակը` ի դեմս ՀՀ ներկայիս Սահմանադրությունն անցկացնելու և այլ գործողությունների, կատարել են դրան ի նպաստ քայլեր: Հետաքրքիր է, թե երկիրը ղեկավարող իշխանավորներն այլասերվածների շքերթին իրենց երեխաների ներկա լինելուն ինչպե՞ս են վերաբերվում, թող մի պահ պատկերացնեն, որ իրենց երեխան կարող է պատահականորեն ներկա լինել, այդ մտքից կարող են ուղղակի սարսափել, եթե, իհարկե…
«Մենք դեռ 3 տարի առաջ, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին, անկախ իրավաբանների մշակած և անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծ էինք ներկայացրել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների, որպեսզի նրանք այն իրենց անունից, օրենսդրական նախաձեռնության կարգով, ներկայացնեին ԱԺ-ի քննարկմանն ու քվեարկությանը,- տեղեկացրեց Արման Բոշյանը:- Անչափահասների շրջանում, որովհետև Հայաստանն այնքան միջազգային պարտավորություններ է ստանձնել, որ ընդհանրապես արգելելն ավելի դժվար է: Այդպիսի օրենք ընդունվել է Ռուսաստանում, ինչի շնորհիվ այլասերվածության քարոզչություն կատարող ահագին կայքեր են փակվել, գրադարաններից գրքեր են հանվել, որոնք ուղղակի նման քարոզչություն են պարունակում, իսկ մեզ մոտ այդպիսի կայքեր էլ կան (օրինակ, «Փինք Արմենիա»-ի կայքը), ֆեյսբուքյան խմբեր էլ կան, գրքույկներ էլ են հրատարակվել»:
Ինչ վերաբերում է նրանց ֆինանսավորմանը, ապա, ըստ հիշյալ կոմիտեի ղեկավարի, տվյալներ կան, որ Սորոսի հիմնադրամի և մեկ այլ կազմակերպության կողմից տարեկան հատկացվում են միլիոնավոր դոլարներ (տվյալները հրապարակվում են իրենց կայքերում): Այդ գումարները չեն հատկացվում ուղղակիորեն միասեռականության, այլասերվածության քարոզչությանը, հատկացվում են մարդու իրավունքների պաշտպանության և այլ նպատակների հետ կապված շատ վերացական վերնագրերի տակ, բայց որոնց տակ նկատի ունեն նաև դա:
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ` ԸՆԴՈՒՆԵՔ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔ»
Արման Բոշյանի տեղեկացմամբ, իրենք օրենքի նախագիծը քննարկել են մի խումբ պատգամավորների հետ, բայց վերջիններս այն չեն ներկայացրել քննարկման, որովհետև միջազգային մեծ ճնշում է եղել Հայաստանի իշխանությունների վրա (չմոռանանք, որ Հայաստանի ինքնիշխանությունը շատ դեպքերում պայմանական է), լուրջ դիմադրություն է եղել ներքին կարգով, և այդ օրենքի նախագիծը մինչ օրս չի մտել օրակարգ:
«Ճիշտ է, այն արդեն պետք է լրամշակվի, իրավաբանները պետք է նայեն, բայց մեզ աջակցություն է պետք պետության կողմից,- ասաց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահը:- Անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը տվյալ հարցով զբաղվեն, անհրաժեշտ է նաև, որ լրատվամիջոցներն այս հարցը բարձրացնեն: Շատ տհաճ է, որ այս թեման ընդհանրապես քննարկվում է, ինչպես տհաճ է կաշառակերության թեմայի քննարկումը: Տհաճ է, բայց մենք ի՞նչ անենք, երբ անընդհատ քարոզչություն են անում, մեկ դրոշ են բարձրացնում, մեկ շքերթ անում և այլն: Օրինակ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն մշակել է երեխաների սեռական դաստիարակության ծրագիր, որտեղ ևս ներառված են այլանդակություններ, ոչ թե սեռական դաստիարակություն, այլ այլանդակություններ, ընդ որում դպրոցականների համար են մշակել ու փորձում են մտնել դպրոց, ավելի ճիշտ, արդեն մտել են: Այսինքն` երեխաներին են ուզում փչացնել, որովհետև իրենց նպատակը մեր մարդկային, բարոյական նկարագիրը խեղելն ու այս երկիրը վերացնելն է:
Թուրքիայով և Ադրբեջանով շրջապատված Հայաստանը Արևմուտքի որոշ պետությունների և ուժերի կոկորդին է կանգնած, ու Հայաստանի դեմ պայքար է գնում և՛ մշակութային դաշտում, և՛ արժեքային, արժեհամակարգային դաշտում, և՛ ռազմի դաշտում: Եթե մենք այս ամենը չգիտակցենք, չենք կարող այս երկիրը պահել, կվերանա, պետք է հասկանանք այսքանը: Ես «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավարն եմ նաև, ինձ շատ տհաճ է, որ այս հարցը ես էլ եմ ստիպված բարձրացնում, տհաճ է ընդհանրապես այս թեմայի մասին խոսել, բայց ինձ համար տհաճ է նաև, որ երբ դրսում քայլում եմ երեխայիս հետ, մեկ էլ տեսնում եմ այլասերվածությունը քարոզող պաստառներ: Լավ է, այդ պաստառները քաղաքապետարանը հանեց, երիտասարդների խոսակցություն էի լսում, ասում էին` գնանք ջարդենք… Հիմա որ գնային ջարդեին, ոստիկանությունն էլ իրենց կտաներ, չէ՞, որովհետև արգելող օրենք գոյություն չունի, որ պետությունն ինքը այլասերվածության քարոզչություն թույլ չտա և արգելի: Մենք պետք է հրատապ կերպով այդ հարցով զբաղվենք:
Ես կրկին կոչ եմ անում մեր կառավարությանը (խնդրում ենք և կպարտադրենք էլ, եթե խնդրանքը չաշխատի, արհամարհվի)` ընդունեք անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենք»:
Հավելենք` հասարակությունը կպարտադրի…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ